Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 82-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել Ծաղկահովիտ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում իրականացվող 2024թ․ տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ ըստ ոլորտների ՝ համաձայն N1 հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2024թ․ գնման պլանում այն սահմանված կարգով հրապարակելու համար։
3․ Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/ ծրագրի առանձին հատվածների իրականացման անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծման։
բ/ Խիստ անհրաժեշտություն առաջանալու և ֆինանսական հնարավորությամ դեպքում ծրագրի համար նախատեսված գումարի մինչև 20%-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ։
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել կապիտալ ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմում, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |