Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքապետարան ՀԿՀ-ի և Ա/Ձ «ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆ»-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված ՀՀԱՄ-ԾՀ-ՄԱԱՊՁԲ-24/119 ծածկագրով պայմանագիրը, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 04 բաժնի 03 խմբի 02 դասի 55 ծրագրի (Գազաֆիկացում սուբվենցիայով) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1120000 (մեկ միլիոն մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 08 բաժնի 01 խմբի 01 դասի 51 ծրագրի (Հանգստի և սպորտի ծառայություններ) գործառնական դասակարգման 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1120000 (մեկ միլիոն մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: