Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Գրիգոր Հարությունյանի կողմից ներկայացված, Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 4/2 հասցեում՝ 02-53-0001-0044 կադաստրային ծածկագրի ներքո գտնվող 0,1293 հա հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը առանձին միավորների տարանջատելու մասին «Մերուժան Ազիզյան» Ա/Ձ-ի կողմից չափագրված և տրամադրված հողամասերի հատակագծերը, որոշում եմ՝
1․ Գրիգոր Հարությունյանի սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքը առանձնացնել առանձին միավորների՝ համաձայն ներկայացված հատակագծի ։
2․ 02-053-0001-0044 կադաստրային ծածկագրի ներքո գտնվող 0,1293 հա հողամասից առանձնացված 0,04652 հա մակերեսով հողամասին տրամադրել Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 4/30 հասցեն՝ հատակագիծ թիվ 2։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։