Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի երդմնակալության արարողությունը։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը։
Արարողությանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Սերգեյ Մովսիսյանը շնորհավորական խոսքում Նորաին Հակոբյանին և նորընտիր ավագանուն մաղթել է արդյունավետ աշխատանք ու հույս հայտնել, որ իրենց վստահված գործում թիմը կարողանալու է մարզպետարանի հետ համագործակցությամբ համայնքի զարգացմանն ուղղված մեծ ծրագրեր կյանքի կոչել։
Մարզպետը նաև իր երախտագիտությունն է հայտնել Ծաղկահովիտ համայնքի բնակիչներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության քվե տալու համար և նշել, որ նախընտրական ծրագրում ներկայացված բոլոր խոստումներն առաջիկայում մեծ թիմով իրականացվելու են։ |