2024 թվականի հունվարի 8-ին, ժամը 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի կողմից համայնքապետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։
Նոր աշխատանքային տարվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին համայնքի ղեկավարը ներկայացրեց 2023 թվականի ընթացքում կատարված և 2024 թվականին կատարվելիք աշխատանքները։ Քննարկման ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ իրենց վերապահված գործառույթները արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը պատշաճ կազմակերպելու և բարձր ցուցանիշներ ապահովելու համար։