Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնից 14․11․2024 թվականին ստացված թիվ 01/30․2/6/7037 գրությամբ ներկայացված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին N ԱԳ/12-24-Վ որոշումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի կողմից N ԱԳ/12-24-Վ որոշմամբ նշանակված տուգանքը վճարելու համար համայնքի բյուջեից հատկացնել 9․608․400 / իննը միլիոն վեց հարյուր ութ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ ։ 2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․12․2024 թվականի N 130-Ն որոշումը ։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |