Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Գևորիկ Թորգոմի Գասպարյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10523 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով 0․10523 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 86,53 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Գևորիկ Թորգոմի Գասպարյանին ։ 2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․10523 հա հողատարածք կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Գևորիկ Թորգոմի Գասպարյանին։ 3․ Օտարման ենթակա հողատարածքի գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ 4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորիկ Թորգոմի Գասպարյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության և հողատարածքւի առուվաճառքի պայմանագրեր ։ 5․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի N 23-Ն որոշումը ։ 6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |