Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 23․12․2020թ․ հերթական նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին։
2․ Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների կառուցվածքը աշխատակիցների թվաքանակը , հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը քննարկելու և հավանություն տալու մասին։
3․ Ծաղկահովիտ համայնքի 2021թ․ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
4․ Ծաղկահովիտ համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին։
5․ Ծաղկահովիտ համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։
6․ Ծաղկահովիտ համայնքի 2021թ․ բյուջեն քննարկելու և հավանություն տալու մասին։
7․ Ձմռան ընթացքում ներհամայնքային ճանապարհները մաքրելու համար համայնքի բյուջեից գումար նախատեսելու մասին։
8․ Ծաղկահովիտ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից բյուջեի ֆոնդային մասին հատկացում կատարելու մասին։
9․ Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր գյուղի բնակիչ Արկադի Արամիկի Միքայելյանի և Հնաբերդ գյուղի բնակիչ Վարդան Վանյայի Խանոյանի ավտոմեքենաների գույքահարկը զիջելու մասին։ |