Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ 1-ին փողոց, 2/2 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Հովսեփ Բարոյանին պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը, ավտոտնակը , բաղնիքը և անասնաշենքը օրինական ճանաչելու մասին Հովսեփ Բարոյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 1-ին փողոց, 2/2 հասցեում գտնվող, 02-027-0033-0014 կադաստրային ծածկագրով Հովսեփ Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,112 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցված ընդհանուր 9,37 քմ արտաքին մակերեսով բաղնիքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 10000x0,0631 = 631, 631x9,37=5920 /հինգ հազար ինը հարյուր քսան / ՀՀ դրամ, իսկ 2007 թվականին բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 24,33 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 2010 թվականին բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 18,21 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և անասնաշենքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x42,54=16110 /տասնվեց հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ , ընդհանուր՝ 22030 /քսաներկու հազար երեսուն/ ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024A7KUMS։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։