Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ներբնակավայրային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարելու նպատակով ավազակոպիճ ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է ․ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ներբնակավայրային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարելու համար 650 խմ /1 խմ-ը 1500 ՀՀ դրամ/ ավազակոպիճ ձեռք բերելու նպատակով Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին համայնքի բյուջեից լրացուցիչ հատկացնել 975․000 / իննը հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |