Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերի գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում արտացոլված և փաստացի կատարված աշխատանքների համադրման արդյունքների փաստի մասին Ծաղկահովիտի համայնքապետարանի և «ՍՈԼԻԴ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ միջև 2025 թվականի հունիսի 3-ին կնքված N 5 - համաձայնագիրը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ բնակավայրերում գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերում արտացոլված և փաստացի կատարված աշխատանքների համադրման արդյունքներին և թույլատրել «ՍՈԼԻԴ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին վճարել՝ 2458329 /երկու միլիոն չորս հարյուր հիսունութ հազար երեք հարյուր քսանիննը/ ՀՀ դրամ: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |