Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների և « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է
1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, համաձայն N1 հավելվածի, ընդ որում՝
ա/ Համայնքի կողմից կազմակերպվող աղբահանության վճարի դրույքաչափերը՝ համաձայն N1.1 հավելվածի,
բ/ Համայնքի կողմից մատակարարվող ջրի վարձավճարի դրույքաչափերը՝ համաձայն N1.2 հավելվածի,
գ/ Համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողական վճարի դրույքաչափը՝ համաձայն N1.3 հավելվածի,
դ/ Համայնքային անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայություններից օգտվելու համար վճարի դրույքաչափ՝ համաձայն N1.4 հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 19․01․2023 թվականի N 08-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |