Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված «Ամարաս» համահայկական բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության և աջակցության առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակարաններ և բնակելի տներ կառուցելու համար «Ամարաս» համահայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը համայնքային սեփականություն հանդիսացող, Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, 02-053-0009-0001 կադաստրային ծածկագրով հողատարածքից նվիրաբերել 0,5 հա հողատարածք ։
2 ․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալու հաջորդող օրվանից։ |