Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով. համայնքի ավագանին որոշուոմ է ՝ 1․ Հաստատել՝ Ծաղկահովիտ համայնքի 31.08.2020 թվականի հերթական նիստի օրակարգը.
2․ Ավագանու 09․07․2020թվականի 54-Ն որոշումը առոչինչ ճանաչելու մասին։
3․Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղում ջրագծի ներքին ցանցի կառուցման համար գումար հատկացնելու մասին։
4․ Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղում ջրագծի ներքին ցանցի կառուցման համար գումար հատկացնելու մասին։
5. Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր գյուղում ջրագծի ներքին ցանցի կառուցման համար գումար հատկացնելու մասին։
6. Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն գյուղի հուշարձանի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին.
7. Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կառուցվող ֆուտբոլի դաշտի ցանկապատման աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով գումար հատկացնելու մասին։
8․ Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր գյուղում ջրագծի կառուցման աշխատանքների կատարման նպատակով խորհրդատվություն տրամադրելու համար գումար հատկացնելու մասին։
9. Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղը սնուցող Ծաղկահովիտ-Օրթաճյա ջրագծի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի մասնակի նորոգման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին։
10․ Համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու մասին։ |