Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հովածի 15-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով անասնագոմ կառուցելու նպատակով հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին Արմեն Գուրգենի Թարզյանի համայնքի ղեկավարին 27․02․2025 թվականին հասցեագրված դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, Արմեն Գուրգենի Թարզյանին սեփականություն իրավունքով պատկանող, 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրով 0,45146 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |