Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39-Ն


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Լեռնապար և Ծաղկահովիտ բնակավայրերում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության  ներքոհիշյալ հողատարածքները մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գները և հավելաճի քայլերի չափերը՝
- 02-049-0117-0070 կադաստրային ծածկագրով 0,39099 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  500 ՀՀ դրամ,
- 02-049-0117-0071 կադաստրային ծածկագրով 2,03845 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  12․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ,
- 02-049-0117-0072 կադաստրային ծածկագրով 0,93504 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  6000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  1000 ՀՀ դրամ,
- 02-049-0117-0073 կադաստրային ծածկագրով 2,82122 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 18․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  3000 ՀՀ դրամ,
- 02-049-0117-0074 կադաստրային ծածկագրով, 1,3453 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել  8․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ,
- 02-049-0117-0075 կադաստրային ծածկագրով 1,43573 հա հողատարածքը, որի  մեկնարկային գին սահմանել  9․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  2000 ՀՀ դրամ,
- 02-049-0171-0135 կադաստրային ծածկագրով 2,43961 հա հողատարածքը, որի  մեկնարկային գին սահմանել 15․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  3000 ՀՀ դրամ,
- 02-053-0114-0014 կադաստրային ծածկագրով 0,83946 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 6000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝  500 ՀՀ դրամ, 

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner