Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի N 176-Ա , ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 04․07․2018 թվականի N 45-Ն որոշումները․ որոշում եմ ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում գտնվող 02-056-0007-0002 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող շինությունները ճանաչել որպես համայնքային սեփականություն։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 22․09․2022 թվականի N 170-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։