Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով «Հայկական Ծրագրեր ուսումնական կենտրոն » -ում կազմակերպվող ՀԾ-հաշվապահ 7 դասընթացի օրացույցը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Էդգար Արծրունու Մնոյանին 2025 թվականի ապրիլի 9-ին, 11-ին, 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին, 30-ին, մայիսի 2-ին, 5-ին, և 9-ին, ընդհանուր 13 օրով գործուղել ք․ Երևան, « Հայկական Ծրագրեր ուսումնական կենտրոն » ՝ մասնակցելու ՀԾ-Հաշվապահ 7 դասընթացներին ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։