Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Անդրուշի Իսրայելյանի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Անդրուշի Իսրայելյանին 2024 թվականի դեկտեմբերի 23-ից տրամադրել հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հունվարի 31-ից:
3. Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել Գեղադիր բնակավայրի վարչական ղեկավար՝ Հայկ Հենրիկի Ավետիսյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։