Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի պետական նոտարի կողմից 19․06․2002 թվականին վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,03203 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝
1. Հիմք ընդունելով Ծաղկահովիտի պետական նոտարի կողմից 19․06․2002 թվականին վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել քաղաքացի Աշոտ Մնացականի Խաչատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հ․Բժշկյանց փողոց 9/2 հասցեում գտնվող, 02-053-0013-0041 կադաստրային ծածկագրով 161,0 քմ մակերեսով շինության նկատմամբ:
2. Նշված շինության տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,03203 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շինության սեփականատեր՝ Աշոտ Մնացականի Խաչատրյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։