Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վարդուհի Գևորգյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-078-0010-0001 կադաստրային ծածկագրով 0,00709 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Վարդուհի Գևորգյանի կողմից 2012 թվականին ինքնակամ կառուցված քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։
2. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024VSBUGU:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունք։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։