Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի դահլիճի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի դահլիճի վերանորոգման համար հատկացնել 750․000 / յոթ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |