Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 մայիսի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2025 ԹԹ․ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅՈւՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ , 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական բնակավայրերի դպրոցի տնօրենների կողմից ներկայացված շրջանավարտների քանակի վերաբերյալ գրությունները, որոշում եմ՝  

1․  2024-2025 թթ․ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վարչական բնակավայրերի դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար համայնքի բյուջեի վարչական մասի համապատասխան հոդվածից /4729/, որպես դրամական աջակցություն, թվով 65 / վաթսունհինգ / շրջանավարտների համար, յուրաքանչյուր շրջանավարտի հաշվով հատկացնել 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամ, ընդամենը  650․000 / վեց հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ:

2․ Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ գումարը փոխանցել 12-րդ դասարանի դասղեկների հաշվարկային հաշիվներին:

Անհրաժեշտ փաստաթղթերը կցվում են:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner