Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության ներքոհիշյալ հողատարածքը մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրա մեկնարկային գինը և հավելաճի քայլի չափը՝ - 02 - 053 - 0106 -0028 կադաստրային ծածկագրով 1, 71268 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 12000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ, 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար: 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |