Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի և հիմք ընդունելով Դավիթ Արամիկի Միքայելյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Արցախ թաղամասի 3-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0007-0002 կադաստրային ծածկագրով 0,03003 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա Դավիթ Արամիկի Միքայելյանի կողմից 2019 թվականին ինքնակամ կառուցված 37,5 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։
2․ Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024NFAVCX:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունք։
5․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 23․11․2024 թվականի N 415-Ա որոշումը ։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։