Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 6-րդ շենք 6-րդ բնակարանը նվիրաբերության կարգով Հովհաննես Անդրանիկի Պետրոսյանին տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 6-րդ շենքի 6-րդ բնակարանը / 75,50 քմ / նվիրաբերել տվյալ բնակարանում փաստացի բնակվող՝ Հովհաննես Անդրանիկի Պետրոսյանին։
2. Հովհաննես Անդրանիկի Պետրոսյանին պարտավորեցնել պարտադիր կարգով պահպանել բնակարանի շահագործումը, նորոգման կանոներն ու նորմերը, որոնք սահմանված են պետական բնակարանային ֆոնդի բնակարանների պահպանության պահանջներով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։