Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստի օրակարգը՝ 2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ԾԱղկահովիտ համայնքում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում իրականացված Ապարան և Ծաղկահովիտ համայնքներում սոցիալական ծառայությունների հասանելիություն և ներառականություն ծրագրերի համաֆինանսավորման համար գումար հատկացնելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 0-9 տարեկան երեխաների համար ամանորյա նվերներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին 4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ամանորյա ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով զարդարանքներ ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին 5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ կատարելու նպատակով գումար հատկացնելու մասին 6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ներբնակավայրային ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ կատարելու նպատակով ավազակոպիճ ձեռք բերելու համար Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին գումար հատկացնելու մասին 7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 8. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։ |