Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով. հիմք ընդունելով վերանորոգման թիվ 4 պայմանագրիը և առուվաճառքի մասին թիվ 5 պայմանագիրը ․ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ գյուղի խմելու ջրի ջրամատակարարումը ապահովվելու համար մեկ միավոր ԷՑՎ 10-63-110 պոմպ գնելու նպատակով համայնքի բյուջեից հատկացնել 1 510 000 /մեկ միլիոն հինգ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ։
2. Առկա ԷՑՎ 10-63-110 պոմպի և 32 կվտ էլ․շարժիչի վերանորոգման համար համայնքի բյուջեից հատկացնել 990 000 /ինն հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ: |