Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ՝ Համլետ Վազգենի Սահակյանի մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերից բացակայելու հիմքով նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է՝
1․ «Հանրապետություն » կուսակցության ընտրական ցուցակով ընտրված, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ՝ Համլետ Վազգենի Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել։ 2․ Համայնքի ղեկավարին՝ ավագանու անդամ՝ Համլետ Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնել թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովին։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|