Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հովածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի, « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց 1/3 հասցեում գտնվող, քաղաքացի Արտակ Ասատուրի Ներսիսյանին սեփականություն իրավունքով պատկանող, 02-053-0009-0072 կադաստրային ծածկագրով 0,018 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։