Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 09 բաժնի 04 խմբի 01 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի բարձրագույն կրթություն) գործառնական դասակարգման 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծախսեր) գործառնական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ծախս:
գ/ 01 բաժնի 01 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծախսեր) գործառնական դասակարգման 4841 (Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:
դ/ 01 բաժնի 01 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծախսեր) գործառնական դասակարգման 4237 (Ներկայացուցչական ծախսեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: