Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանին Ծաղկահովիտ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Լյուդվիգ Օվակի Կարապետյանին շնորհել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |