|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 սեպտեմբերի 2024 թվականի N 86-Ն |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով և հիմք ընդունելով Հնաբերդ բնակավայրի 26-րդ փողոց 16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 392,47 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած 0,1915 հա հողատարածքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող , գ․ Հնաբերդ 26-րդ փողոց 16 հասցեում գտնվող, 02-065-0010-0001 կադաստրային ծածկագրով 392,47 քմ արտաքին մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,1915 հա հողատարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի « Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ 2․ Համայնքի ղեկավարին՝ «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 3 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|