Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 80-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 80-Ն


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,  «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 12․04․2001 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286-Ն որոշման 44-րդ կետի «ժգ» ենթակետի, 63․1-րդ կետի, ՀՀ Կառավարության 21․02․2013 թվականի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու մասին» N 152-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը և տալ համաձայնություն՝ Ծաղկահովիտ համայնքում կառուցապատման և բարեկարգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հողագրունտի (ավազակոպիճ,  գրավիլ) հանույթի աշխատանքներ իրականացնելու համար։
2․ Համայնքի ղեկավարին՝ հողագրունտի հանույթի աշխատանքների իրականացման տեղամասերի հատկացումը և օգտագործման ծավալը կարգավորել համայնքի ղեկավարի որոշումներով՝ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի կողմից ներկայացված տեղագրական հատակագծերի, ինչպես նաև կառուցապատման տվյալ օբյեկտի համար անհրաժեշտ և տեղամասից հանվող հանույթի մոտավոր ծավալի հաշվարկի համաձայն։
3․ Հողագրունտի 1 խմ արժեքը սահմանել 500 ՀՀ դրամ ։
4․ Սույն որոշման վերաբերյալ խնդրել ՀՀ Արագածոտնի մարզպետի եզրակացությունը։
5․ Սույն որոշման մասին իրազեկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժին։
6․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ա․Հովհաննիսյանի վրա։
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner