Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ, 163-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Լուսինե Արամայիսի Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 29-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Լուսինե Արամայիսի Մկրտչյանին 2025 թվականի փետրվարի 4-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ՝ մասնակի 10 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի փետրվարի 18-ից:
3. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։