Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ և 163-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար /ծածկագիր 1․2-1 / Արայիկ Յուրիկի Ավետիսյանի 2025 թվականի հոկտեմբերի 29-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արայիկ Յուրիկի Ավետիսյանին 2025 թվականի նոյեմբերի 4-ից տրամադրել հերթական արձակուրդ՝ մասնակի 14 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի նոյեմբերի 24-ից:
3. Արայիկ Յուրիկի Ավետիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել նույն համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ / ծածկագիր 2․1-1 / Էդգար Արծրունու Մնոյանին:
4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։