Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, « Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվության ընկերության դիմումի հիման վրա 2025 թվականի փետրվարի 11-ին կայացած հանրային լսման արդյունքները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տրամադրել նախնական համաձայնություն « ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված` ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացմանը։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |