Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4․4-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը՝ համաձայն հավելվածի ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |