Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 17․10․2024 թվականի թիվ 104-Ն որոշումը, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 28-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության տրամադրման համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել վարձակալության պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի բնակիչ՝ Շավարշ Ռուբիկի Կարապետյանի հետ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող, Նորաշեն բնակավայրում գտնվող, 02-078-0101-0128 կադաստրային ծածկագրով, 3,93103 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նկատմամբ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով 29․000 / քսանիննը հազար / ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, 2416 / երկու հազար չորս հարյուր տասնվեց / դրամ ամսական վարձավճարով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: