Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



21 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 1 ՀԱՍՑԵՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎՐԻ 04․10․2024 ԹՎԱԿԱՆԻ N 386-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ալինա Զավենի Խաչատրյանի իր կողմից ժառանգություն ստացած բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և դրա վրա առկա 167,9 քմ ընդհանուր մակերեսով շինությունները օրինական ճանաչելու մասին դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին » ՀՀ Կառավարության 18․05․2006 թվականի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 8-րդ, 9-րդ,  22․1-րդ  կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,  շինությունները կառուցված  չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն  քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինությունների օրինականացումը բավարարում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները, ուստի  որոշում եմ՝

1․ Ալինա Խաչատրյանի, Ռաֆիկ Առաքելյանի, Լուսինե Առաքելյանի, Անի Առաքելյանի, Զարուհի Առաքելյանի, Քրիստինե Առաքելյանի  կողմից ժառանգություն ստացած Ծիլքար գյուղի 6-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող, 02-056-0015-0002 կադաստրային ծածկագրով,  0,36884 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 1990 թվականին կառուցված 63․1 քմ մակերեսով բնակելի տունը, 1928 թվականին կառուցված 70․4 քմ մակերեսով անասնաշենքը և 34․4 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճար գանձելու քանի, որ դրանք կառուցված են եղել  մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է  2024ESTPQY:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայքի ղեկավարի 04.10․2024 թվականի N 386-Ա որոշումը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner