Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Վարչական օբյեկտների հիմնանորոգում սուբվենցիայով) գործառնական դասակարգման 5112 (Շենքերի և շինությունների շինարարություն) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 410 000 (չորս հարյուր տաս հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 01 խմբի 01 դասի 52 ծրագրի (Նորաշեն բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգում) գործառնական դասակարգման 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) տնտեսագիտական հոդվածին պլանավորել 410 000 (չորս հարյուր տաս հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: