Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի և հիմք ընդունելով 11․07․2014 թվականի «Ոռոգում» ՓԲ ընկերության և Հասմիկ Լյովայի Հարությունյանի միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-053-0112-0022 ծածկագրով, 1,0179 հա հողատարածքում առկա 51,62 քմ մակերեսով պարիսպների, - քմ մակերեսով շինությունների, - քմ մակերեսով վարչական շենքերի, - քմ մակերեսով ավտոտնակների, - քմ մակերեսով լողավազանի, - քմ մակերեսով շենքերի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին Հասմիկ Հարությունյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1,0179 քմ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված 1,0179 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝
1. Ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել քաղաքացի Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում 02-053-0112-0022 կադաստրային ծածկագրով 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքի վրա կառուցված ընդհանուր - քմ շինությունների նկատմամբ:
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող 1,0179 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շենքի սեփականատեր՝ Հասմիկ Հարությունյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։