Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 11-ի հերթական նիստի օրակարգը՝ 2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի տարեկան բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին, 3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․03․2024 թվականի N 25-Ն, N 26-Ն, N 27-Ն , N 28-Ն, N 29-Ն, N 38-Ն որոշումները անվավեր ճանաչելու մասին, 4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի N 05-Ն որոշմամբ հաստատված թիվ 2,3,4 և 5 հավելվածները ուժը կորցրած ճանաչելու մասին 5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։ |