Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի թիվ 24-Ն որոշումը , որոշում եմ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 10-րդ փողոց 5 հասցեում գտնվող, 02-056-0024-0009 կադաստրային ծածկագրով 0․11909 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 88,29 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Անահիտ Զավենի Մալխասյանին և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր ։
2․Բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0024-0009 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․11909 հա հողատարածքը կադաստրային արժեքով՝ 1 քմը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ, ընդամենը՝ 169003 /մեկ հարյուր վաթսունիննը հազար երեք / ՀՀ դրամ վճարելու պայմանով օտարել Անահիտ Զավենի Մալխասյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։