Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով ՀՀ կառավարության 18.05.2006թ. « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի «Զ» ենթակետի, 33.1-րդ կետի, 35-րդ կետի «Բ» ենթակետի, 39-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Մանուկ Մխիթարի Նիկողոսյանի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի, Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 1-ին փողոց 1/2 հասցեում գտնվող, 02-065-0044-0004 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Մանուկ Մխիթարի Նիկողոսյանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքի անվամբ օրինականացված 51,6 քմ արտաքին մակերեսով պահեստը և դրա տակ գտնվող 0,01811 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցը իրականացրած անձ՝ Մանուկ Մխիթարի Նիկողոսյանին։
2. Պահեստի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060181 հաշվեհամարին մուծել՝ 20000*0,0631=1262*60,6=76500 (յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
3․ Հողամասի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 181,1*217,8=39500 (երեսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։