Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի պահանջների, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի պահանջներով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020թ. հաստիքացուցակում լրացուցիչ ավելացնել 1 հաստիքային միավոր և կատարել փոփոխություն՝
1.1 Համայնքի ղեկավարի տեղակալ-1 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 252000 դրամ:
2. Ծաղկահովիտ համայնքի ավագանու՝ 21․01․2020թ. N 03-Ա որոշման հավելված N 1-ում կատարել համապատասխան փոփոխություն ու լրացում և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020թ. հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատել փոփոխությունով և լրացումով: 3.Սույն որոշման պահանջները կիրառել 2020թ. նոյեմբերի 2-ից: |