Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 82-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2020 թվականի N 82-Ն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի պահանջների, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի պահանջներով, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածի դրույթներով, հիմք  ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020թ. հաստիքացուցակում լրացուցիչ ավելացնել 1 հաստիքային միավոր և կատարել փոփոխություն՝

1.1 Համայնքի ղեկավարի տեղակալ-1 հաստիքային միավոր, դրույքաչափը՝ 252000 դրամ:

2. Ծաղկահովիտ համայնքի ավագանու՝ 21․01․2020թ. N 03-Ա որոշման հավելված N 1-ում կատարել համապատասխան փոփոխություն ու լրացում և ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020թ. հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատել  փոփոխությունով և լրացումով:
3.Սույն որոշման պահանջները կիրառել 2020թ. նոյեմբերի 2-ից:


Կողմ -6

ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner