Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և <<Իրավաական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով. ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձային հավելված N 1-ի։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2017 թվականի 21 նոյեմբերի <<Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>>N6-Ն որոշումը՝ կից հավելվածով.
3. Առաջարկել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի Ծաղկահովիտ համայնքի <<Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններով>> անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթ ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություներ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
|