Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին համայնքի ղեկավարի հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել ի գիտություն Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի տարեկան բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին՝ համաձայն հավելված 1-ի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |