Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 16․04․2025 թվականի թիվ 48-Ն որոշումը , որոշում եմ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 35-րդ փողոց 3 հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-065-0027-0022 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,03768 հա հողատարածքը կադաստրային արժեքով՝ 1 քմը 217,8 (երկու հարյուր տասնյոթ դրամ ութսուն լումա ) ՀՀ դրամով, ընդամենը՝ 82070 (ութսուն երկու հազար յոթանասուն) ՀՀ դրամ վճարելու պայմանով օտարել Էդգար Արամայիսի Իսրաելյանին և նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։